Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Հոլանդիայում նավ է խորտակվում, ուղևորներին տարհանել են

Հոլանդիայում նավ է խորտակվում, ուղևորներին տարհանել են
22.06.2014 | 12:13

Հոլանդիայում շուրջ 200 մարդ տարհանվել է Էյսել գետում խորտակվող նավից: Այս մասին հաղորդում է Agence France Presse-ը: 110 -մետրանոց Britannia նավը վնասվել և սուզվել է ջրի մեջ Զյուտֆեն քաղաքից ոչ հեռու: Փրկարարները ջուրը դուրս են մղում, որպեսզի թույլ չտան նավի խորտակումը: «Բոլոր 154 ուղևորները և անձնակազմի 40 անդամները տարհանվել են նավից և փորձում ենք նրանից ջուրը դուրս մղել, որպեսզի թույլ չտանք այն խորտակվի: Նավախելի մոտ մեծ անցք կա, իսկ մենք վստահ չենք, որ կարող ենք այն պահել ընթացքի մեջ»,-ասել է փրկարարական ծառայության նրկայացուցիչը: ՈՒղևորներին, որոնց մեծ մասը թոշակառուներ են Գերմանիայից և Ավստրիայից, տեղավորել են Զյուտֆենի սրճարաններից մեկում: Ավելի ուշ նրանց կտեղափոխեն հյուրանոց:

Դիտվել է՝ 897

Մեկնաբանություններ